Մշո Տուն ռեստորանը բացառիկ մի վայր է, որտեղ ամեն մի անկյուն հագեցած է հայկական ոգով: Հայ ազգային երգն ու երաժշտությունը, հայկական ավանդական կերակուրները, խնոցու թանն ու կարագը, թոնրի թարմ լավաշի բույրը, հնամյա գորգերը, հայ մարդու կենցաղը բնորոշող տարբեր պարագաները թույլ են տալիս վերապրել մեր պապերի ապրած ժամանակաշրջանը:

Ամռանը Մշո Տուն ռեստորանի այցելուները կարող են վայելել իրենց ընթրիքը հին հայկական ավանդական ոճով կառուցված Սայլերի մեջ, որոնք շրջապատված են ծառերով: Գտնվելով Սայլերում ականատես կլինեք մոտակայքում գտնվող թոնրատանը թխվող լավաշի, բոքոնի և հայկական գաթայի արարողությանը:

Ամրագրում