ԼԱԹԱՐ հյուրանոցը կառուցվել և շահագործման է հանձնվել 2006 թվականի մայիսին: Հյուրանոցը անվանվել է ԼԱԹԱՐ ի պատիվ արևմտյան Հայաստանում գտնվող Լաթար գյուղի: Այն ունի 5 (հինգ) աստղանի հյուրանոցի որակավորում (Որակավորման վկայական N 17 տրված 28 հոկտեմբերի 2009թ. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից):
ԼԱԹԱՐ հյուրանոցային համալիրը հնագույն և արդիական ավանդույթների ներդաշնակ համադրություն է: Այն ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք, որտեղ պահպանվել են ազգային ավանդույթներն ու հայկական ոգին: ԼԱԹԱՐ-ը ժամանակակից և բարձրակարգ հյուրանոց է: Այստեղ ստեղծված են բոլոր հարմարությունները ինչպես գործարարների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստն և հարմարավետությունը` հեռու քաղաքային թոհուբոհից: Հյուրանոցի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս հիանալ բիբլիական Արարատի և Հայաստանի ամենաբարձր գագաթը հանդիսացող Արագած լեռան բնապատկերներով:
Ամրագրում